Reference Quote

Shuffle
Մարդկային ամբողջ լեզուն, մարդկային բովանդակ իմաստությունը միայն ավտոմատ տիկնիկային թատրոնի խաղ է իրականության մահասարսուռ լույսի տակ, շլացում՝ ցեխից և արյունից շինված այդ թշվառ արարածների, որոնք անօգուտ ճգնում են պահպանել այն կյանքը, որը ժամ առ ժամ նեխվում է:

Similar Quotes

Quote search results. More quotes will automatically load as you scroll down, or you can use the load more buttons.

Կարծում էի, որ մարդ երբեք լաց չի լինի, երբ մեծանա, չափահաս դառնա, բայց թվում է, որ հենց այդ ժամանակ է մարդը սկսում լաց լինել, որովհետև այդ ժամանակ է, որ նա սկսում է հասկանալ ամեն ինչ:

Եթե կյանքը տխուր է, ազնիվ կամ հիմար, դրա պատճառը մարդն է: Եթե հարուստ է և գեղեցկությամբ լեցուն, ուրեմն ինքը, մարդն է այսդպիսին և ոչ թե շրջապատը: Այդպես է: Եթե որևէ բան վատ է, տգեղ կամ խեղճ, միշտ ինքը, մարդն է այդպես, և յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ աշխարհ է: Յուրաքանչյուր մարդ մի ամբողջական աշխարհ է, որը նա կարող է վերակառուցել և սիրելի մարդկանցով բնակեցնել, եթե նրա սիրտը ընդունակ է սիրո, կամ լցնել ատելի մարդկանցով, եթե նրա սիրտը ընդունակ է ատելության:

PREMIUM FEATURE
Advanced Search Filters

Filter search results by source, date, and more with our premium search tools.

Սարսափելի բան են կյանքում այն մարդիկ, որոնք ոչինչ են: Որպես օդի մեջ նետած մի ծանրություն՝ նրանք ձգտում են ընկնելու, անպայման պետք է ընկնեն, և ընկնելով, իրենց հետ քարշ են տալիս այն ամենը, ինչ բախտը կապել է նրանց հետ:

Բարին երբեք չի վերջանում: Եթե վերջանար` աշխարհում ,արդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի: Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով:

Նա գիտեր, որ տղան աչքեր ուներ և աչքերից ամն կողմ տեսողություն, իսկ տեսողությունից այն կողմ` սիրտ, զգացմունք, սեր` ոչ միայն մի բանի կամ մի տեսակ բանի հանդեպ, այլ որևէ բանի և ամեն ինչի հանդեպ:

Share Your Favorite Quotes

Know a quote that's missing? Help grow our collection.

Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՜ ճակատը պաշտպանելու և թե՜ երկրի ներսում կարգ հաստատելու

Խեղճուկրակ... Անկարելի է այս մի բառը անգլերեն թարգմանել։ Չկա սակայն ավելի վշտալի բան կյանքում և աշխարհում, քան խեղճուկրակը։

Կինը ցանկանում է ազատ լինել։ Դա նրա իրավունքն է։ Եվ իհարկե, տղամարդը չէ նրան խանգարողը։ Այն օրից, երբ կնոջ պատիվը այլևս տեղադրված չի լինի պորտից ներքև, նա կլինի ազատ։ Եվ թերևս՝ շատ ավելի առողջ։

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայինության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար և անազնիվ մարդկանց. հասկացիր սա: Մի ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանութուն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Loading more quotes...

Loading...